Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ապագա բժիշկները զինվորական երդում տվեցին

ԵՊԲՀ. Ապագա բժիշկները զինվորական երդում տվեցին

«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի  17 շրջանավարտների զինորական երդման հանդիսավոր արարողությունը: «1+2» ծրագիրի շրջանակում 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, ԵՊԲՀ շրջանավարտները կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում: Այն ավարտելուց հետո նրանք կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում:

Ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, ԵՊԲՀ շրջանավարտները կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:

«1+2» ծրագիրը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով, քանի որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չեն ունենալու:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ